Իրանը դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի սահմանները. Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար
ՔաղաքականԹեհրանը դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները։ Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին՝ անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցին։
«Մենք աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը կօգնի տարածաշրջանի զարգացմանը, սակայն չենք ընդունում որևէ նախաձեռնություն, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները», - ասել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարը։