Ի՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունը Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ Politico Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը «Մեծ յոթնյակի» երկրները համաձայնել է շուկա բաց թողնել մինչև 100 միլիոն բարել նավթ ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին խորհուրդ է տվել լքել Կիևը Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Ռոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականին քննադատող տեսանյութը Դպրոցականներին տեղափոխելու համար ձեռք են բերվել նոր ավտոբուսներ․ 5 բնակավայրում ծրագիրը կգործարկվի Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին հոկտեմբերի 4-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են «Lexus»-ն ու «Nissan Altima»-ն, 5 վիրավոր կա Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը․ ընտրակաշառք, պաշտոնեական կեղծիք «Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական գործը կարող է տարիներ շարունակվել․ ի՞նչ պատիժ է սպասվում ակումբին 

Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան

Հասարակություն

Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից։

Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը․

«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում:

Արցախի Հանրապետությունը ոչնչացրած, իսկ Հայաստանի Հանրապետությունը արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, քանի որ այն հենվում է պատմության, արժեքային համակարգի և հավատքի վրա: Շարժումն ազգային է, իսկ իրենք` ապազգային:

Սարսափում են նաև Սրբազանի կերպարից: Նա կիրթ է, մարդկանց հետ շփման և խոսքը տեղ հասցնելու երկար տասնամյակների փորձ ունի, վայելում է հանրության լայն շրջանակի վստահություն և չափազանց խարիզմատիկ  է: Նման առաջնորդներն ի վիճակի են վերադարձնել հասարակությանը ոտնահարված արժանապատվությունը, պայքարելու կամքը, պահանջատեր լինելու ձգտումը: Իսկ հասարակության նման մոբիլիզացիան խառնում է ոմանց ծրագրերը:

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սպասավորը միշտ եղել է Հայաստանի հանրային կյանքի անբաժան մասը: Ո՛չ Սահմանադրության, ո՛չ էլ օրենսդրության մեջ չկա մի նորմ, որը կարգելի հոգևորականին ունենալ, արտահայտել և պաշպտպանել իր կարծիքը: Դեռ հակառակը, ըստ Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասի.

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Նկատե՛ք, Հայաստանի ժողովուրդը Սահմանադրությամբ ոչ թե պարզապես արժևորել է ազգային եկեղեցու ավանդն ու վաստակը, այլ ապագային միտված ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է վերապահել: Այսինքն, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ունի ժողովրդի մանդատ և նշված հարցերին հետամուտ լինելու հանրային պատվեր: Եվ դա որևէ հակասություն չունի կրոնական կազմակերպությունների` պետությունից անջատ լինելու իրավակարգավորման հետ:

Կասկածից վեր է, որ այսօրվա իրականության մեջ վտանգված են և՛ հայ ժողովրդի հոգևոր կյանքը, և՛ ազգային մշակույթը, և՛ ազգային ինքնությունը: Հոգևորականներն, ինչպես յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, չեն կարող անմասն մնալ այդ անմիջական սպառնալիքներին առերեսվելով:

Երբ ոմանք ասում էին, որ եկեղեցին արխաիկ է, ես պատասխանում էի, որ այն պետք է պահպանողական լինի, երբ ասում էին, որ եկեղեցու կարիքը չեն զգում` Աստծո հետ անմիջական շփում ունենալով, արձագանքում էի, որ տկարամիտ են և չեն հասկանում ոչ միայն եկեղեցու լուսավորչական դերը, այլև չեն գիտակցում, որ ի դեմս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործ ունենք աշխարհի հնագույն ինստիտուտի հետ, որ 1723 տարվա ուղի է անցել` առանց ընդհատումների: Միայն մտածեք մի պահ, որ չկա աշխարհում այսօր գործող որևէ ինստիտուտ, որ հին լինի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց: Իսկ եթե ոմանք չեն հասկանում աշխարհի հնագույն ինստիտուտի հայրենիք լինելու բացառիկ նշանակությունն, այդ թվում անվտանգային օրակարգ ձևավորելու առումով, ապա նրանց որևէ բան բացատրելն անհույս է:

Երբ հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում զրկվում էր պետականությունից, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին անմիջապես առաջ էր գալիս` ապահովելով հայ ժողովրդի ազգային կյանքն ու կենցաղը: Մեր վանքերն ու տաճարները վերածվում էին դպրոցների և համալսարանների, հիվանդանոցների և համայնքային կենտրոնների, դատարանների և մշակութային օջախների: Այսօր ևս եկեղեցին այդ առաքելությունը պատվով կատարում է Սփյուռքում` փրկելով տարագիր հայությանը ուծացումից և ինքնության կորստից: Հենց եկեղեցու այդ ջանքերի շնորհիվ էր, որ ամեն անգամ պատմական փորձությունների շրջանից հետո, հայ ժողովրդը կարողանում էր վերգտնել իրեն, վերածնվել և շարունակել իր շենացնող երթը:

Խորհրդային տարիներին և՛ս մեր սուրբ եկեղեցին դարձավ ազգային շունչը խնամքով պահպանող, ողջ աշխարհից հայկական մշակույթը հայրենադարձնող, Հայաստանի և Սփյուռքի միջև կապն ապահովող ինստիտուտ: Հենց եկեղեցու ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանը դարձավ խորհրդային երկու հանրապետություններից մեկը, որ օրենսդրորեն ամրագրել էր մայրենին որպես պաշտոնական լեզու:

Բոլոր ժամանակներում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներն առաջինն են եղել նաև ազգային ազատագրական պայքարի, պատերազմների, ցեղասպանության դաժան տարիներին` ինքնապաշտպանության մարտերի դաշտերում:

Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում, չգիտեն, թե դեռ ինչ կենսական պահերի է մեր սուրբ եկեղեցին առաջ գալու` դառնալով ազգային փրկության, վերածննդի և առաջընթացի պահպանողական, բայցև անչափ առաջադեմ կենտրոն:

Սրբազա՛ն Հայր, Աստված օգնական»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դատարանը ժամանակավորապես թույլատրել է Իլոն Մասկի AI-ին մերկ պատկերներ գեներացնել․ ReutersԻ՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունըՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ PoliticoԱվտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնել է շուկա բաց թողնել մինչև 100 միլիոն բարել նավթՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին խորհուրդ է տվել լքել ԿիևըՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականին քննադատող տեսանյութըԴպրոցականներին տեղափոխելու համար ձեռք են բերվել նոր ավտոբուսներ․ 5 բնակավայրում ծրագիրը կգործարկվիՎիլնյուսի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը օդային հարձակման նախազգուշացումից հետոԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին հոկտեմբերի 4-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են «Lexus»-ն ու «Nissan Altima»-ն, 5 վիրավոր կաԿադիրովին շնորհվել է բանակի գեներալի կոչում, նրան նվիրել են կարմիր բերետ և ոսկե ուսադիրներՁերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը․ ընտրակաշառք, պաշտոնեական կեղծիք«Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական գործը կարող է տարիներ շարունակվել․ ի՞նչ պատիժ է սպասվում ակումբինՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում ենՆորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելՀյուսիսային Կորեան միջին հեռահարության ռազմավարական հրթիռներ արձակելու վարժանքներ է անցկացրելՍյունիքում կրակոց, եկեղեցու ճգնաժամ, ՆԱՏՕ-ում նոր փակուղի․ ինչ է կատարվում ՀայաստանումՆապոլեոնի՝ ավելի քան 200 տարվա գաղտնագրված նամակը AI-ն վերծանել է 6 ժամումՖիցոն հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Սլովակիայի ազատագրման հետ կապված տոնակատարություններին իր մասնակցությունըԵկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարելԱԷՄԳ-Ի ղեկավարը կոչ է արել դադարեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱԷՄԳ-ը տեղեկատվություն է ստացել Զապորոժյեի ԱԷԿ-ի մոտակայքում գտնվող օբյեկտների վրա հարձակումների մասինԿաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառըՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը թռել է ավելի քան 700 կմ հեռավորության վրա. YonhapTelegraph. Մեծ Բրիտանիայում մի քանի գնացքների երթևեկությունը չեղարկվել է բզեզների պատճառովՆախարարն այցելել է ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած կնոջըNikkei. Ճապոնիան 2030 թվականին կսկսի նոր, էժան հրթիռների զանգվածային արտադրությունըGuardian. Կիևը ապրում է հակամարտության սկսվելուց ի վեր ամենադժվար շրջանըՎիճաբանությունն ավարտվել է կրակոցով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել էAxios. ԱՄՆ-ը պատրաստ չէ միանալ Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ իրականացվող գործողությանը«Հայաստան» ընդդիմադիր դաշինքը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է անվանելԳրոսսին խոստացել է անկախ գործել որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԱրայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլումՏիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքըԱՄՆ-ը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո սպառնալիք չկաՔրիստոսի 72 աշակերտները և նրանց հիշատակության օրը՝ այսօրԱԱԾ-ն գիտեր, որ ադրբեջանցի զինվորը Հայաստանում է, բայց չգտա՞վ նրան․ «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրելՎերջին տասը տարիների ընթացքում Ուկրաինայի պետական ​​պարտքն աճել է ավելի քան 5,5 անգամԹրամփը հայտարարել է առողջության ապահովագրության համար 100 դոլար վճարելու մասինԲացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունըԵղիշե Մելիքյան․ «Այսօր ամենաանհաջող իմ խաղերից մեկն էր հավաքականի հետ»Կանադան ստեղծել է ԱԲ-ի զարգացման խորհրդատվական խորհուրդԱրմեն Այվազյանը քննադատել է ՀՀ աղոթքի նախաճաշի միջոցառումըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Երևանում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանը․ հայտնի են առավել աղտոտված օրերը
Ամենադիտված