Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՔՊ-ում Ռուբեն Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների արդյունքների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին. «Ժողովուրդ» Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի Արևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ) 

«Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»

Տեսանյութեր

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման պարագայում ակտիվ և արագ գործողություններ ակնկալող մեր շատ քաղաքացիներն այն համեմատում են 2018 թ.-ի իրադարձությունների հետ, երբ Փաշինյանը քայլելով եկավ Երևան, օրեր անց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նման կարծիք է հայտնում, երբ անդրադառնում ենք հասարակության շրջանում տարածված կարծիքներին, որ շարժման ընթացքը դանդաղ է:

«Այն, ինչ տեղի էր ունենում մայրաքաղաքում և լայնորեն լուսաբանվում էր, միայն տեսանելի կողմն էր այն գործընթացների, որոնք շատ երկար ժամանակ նախորդել էին Փաշինյանի ակցիաներին: Նա այստեղ դատարկ հողի վրա չէր գործողություններ իրականացնում այն առումով, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում ձևավորվել էր ցանցային համակարգ արևմտյան մեր գործընկերների կողմից: Ֆորմալ առումով Հայաստանում կուսակցություն չունեն, որ ասենք այս կամ այն կուսակցությունը ֆինանսավորվում է Պետդեպի կամ ԵՄ-ի կողմից, բայց ՀԿ-ների բավականին մեծ ցանկ ունենք: Նախկին իշխանությունները կարծում էին, որ այդ ՀԿ-ներին և դրանց ղեկավարներին տարբեր ձևերով իրենց գրպանում են պահում, բայց 2018 թ.-ից ակնհայտ դարձավ, որ այդ մարդիկ լրիվ այլ նպատակներ էին հետապնդում, աշխարհաքաղաքական այլ տերեր ունեին, իսկ ՀՀ իշխանությունները նրանց վրա ազդեցություն չունեին: Նիկոլ Փաշինյանը եկավ մի իրավիճակում, երբ ցանցային համակարգը ձևավորված էր, ունեին ակտիվիստներ, որոնք ճիշտ պահի դուրս եկան փողոց, ակնհայտորեն կազմակերպչական շատ լուրջ աշխատանք էր կատարվում: Մարդիկ սա տեսել են 2018 թ.-ին և փորձում են այդ իրողությունները համեմատել մերօրյա իրողությունների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Նշում է՝ Բագրատ Սրբազանն այդ տրամաբանությամբ պետք է գար և, հենվելով ինչ-որ կառույցների վրա, միանգամից իշխանափոխություն իրականացներ, մինչդեռ դա հնարավոր չէր: «Բացի դա, 2018 թ.-ին տեղի է ունեցել ոչ թե մեկ իշխանափոխություն, այլ երկու պրոցես:Առաջինը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, երկրորդը՝ Կարեն Կարապետյանի: Սրանք տարբեր գործընթացներ էին, ներգրավված էին տարբեր, այդ թվում՝ աշխարհաքաղաքական ուժեր: Դա նաև ներքին որոշակի խմորումներից բխող գործընթաց էր, որը հասարակության ներկայացուցիչների համար տեսանելի չէր, բայց ներիշխանական պայքարում շատ լուրջ գործընթացներ էին տեղի ունենում: 2018 թ.-ի արագ իրողությունները դրա դրսևորումը եղան: Ներկա իրավիճակում ցանկացած մեկը, ով էլ լիներ, չէր կարողանա մեկ օրում իշխանափոխություն իրականացնել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել: «Կային միֆեր՝ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, Հանրապետության հրապարակը չի լցվի, Նիկոլ Փաշինյանի տեսակետն էլ Հայաստանում այլընտրանք չունի, դրա համար մարդիկ փողոց դուրս չեն գալիս, դրա համար Փաշինյանը հաղթում է և այլն: Այդ դեգեներատ կարծիքը շատ էին տարածում նաև ռուսաստանցի, այսպես կոչված, փորձագետներ, որ, օրինակ՝ Հայաստանում գինու փառատոններին ավելի շատ մարդ է մասնակցում, քան ընդդիմության ակցիաներին: Հիմա միանգամից մի քանի միֆ կոտրվեց: Բագրատ Սրբազանը մարդկանց հավաքեց հրապարակում, այն էլ՝ ոչ մեկ անգամ, այն պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չէր տվել: Փաշինյանը կարողացավ հրապարակը երկու անգամ լցնել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը և իր կառավարման 100-օրյա հանրահավաքի օրը: Անկեղծ չգիտեմ, թե Բագրատ Սրբազանը ինչպես կկարողանա այս պոտենցիալն օգտագործել: Բայց եթե ուզում է հաջողության հասնել, պետք է այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնի:

Պետք է շատ արագ ցանցային կառույցներ ձևավորեն, ոչ միայն ֆորմալ առումով ճանապարհները փակելու համար: Հիմա ցանցային կառույցներն անհրաժեշտ են, որ կարողանա հասարակության հետ բացատրական աշխատանքներ կատարել և մարդկանց վարակել փոփոխությունների գաղափարով: Նա հիմա պետք է նախընտրական քարոզարշավի նման գործընթաց իրականացնի՝ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, թաղամաս առ թաղամաս հանդիպի մարդկանց հետ, նրանց հետ հասկանալի լեզվով իրենց հուզող խնդիրներից պետք է խոսի: Ղարաբաղյան շարժումից ի՞նչ սովորեցինք: Երբ 88-ին այդ շարժումը մեկնարկում էր, նրա հիմնական հարցն Արցախը հայկական պահելն էր, որ մարդիկ էլ հնարավորություն ունենային այնտեղ ապրել: Երբ շարժումն այդ հարցը բարձրացրեց, գոյություն ուներ Խորհրդային Միություն, համապատասխան համակարգ և այլն:

Ինչպե՞ս մարդիկ կարողացան լուծել Արցախը հայկական պահելու հարցը: Շարժումը տրանսֆորմացվեց, բացի Արցախի լոկալ խնդրից, սկսեց բարձրացնել էլ ավելի լուրջ հարցեր՝ քաղաքական համակարգի վերափոխում, կոմկուսի քարտուղարների կոռուպցիոն համակարգի դեմ արշավի իրականացում, տնտեսական բարեփոխումների հայեցակարգ առաջարկվեց: Մարդկանց բացատրեցին, որ եթե ուզում ենք Արցախը հայկական պահել, պետք է անկախ հայկական պետություն ունենանք, իսկ այն ձեր սոցիալ-տնտեսական հարցերի լուծման բանաձևն է լինելու: Կողմ արտահայտվելով անկախ պետության ձևավորմանը, որը պետք է լուծեր Արցախի հարցը, ակնկալում էին, որ կլուծեին իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները: Չեմ ասում, թե հետո ինչ եղավ, բայց շարժումն այդ տրանսֆորմացիան իրականացրեց: Հիմա, եթե Բագրատ Սրբազանը կամ հարթակից ելույթ ունեցող ցանկացած ադեկվատ մարդ ուզում է, որ Կիրանցը, Ոսկեպարը, Տիգրանաշենը կամ Սևանը մնան հայկական, պետք է ծրագիր ներկայացնեն, թե ինչպես Երևանը դարձնել ու պահել հայկական: Դրա համար հասարակությանը պետք է վարակես փոփոխությունների գաղափարով, իսկ դրա համար պետք է մարդկանց հստակ օրախնդիրների լուծումներն առաջարկես»,-ասում է քաղաքագետը:

Հիշեցնում է, որ 2018 թ.-ին, բացի տեսանելի պրոցեսից, կար նաև կուլիսային աշխատանք իշխանությունների հետ: «Եթե դա չլիներ, չեմ ասում՝ որ կենտրոնից, այդ մարդիկ չէին քվեարկի Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար: Ինչպես հասարակությանը պետք է շահագրգռես, որ նա ցանկանա, որ գաս իշխանության, նույն ձևով էլ իշխանական համակարգին պետք է շահագրգռես: Մեկ օրինակ բերեմ Վրաստանից. զարմանում են, թե ինչու մինչև հիմա Հայաստանում որևէ ընդդիմություն դա չի կիրառել: Երբ Բիձինա Իվանիշվիլին գալիս էր իշխանության, որը պայքարում էր ոչ թե պարզապես Սահակաշվիլու, այլ ամերիկյան, եվրոպական համակարգերի դեմ, ի թիվս այլնի, մարդկանց խոստացել էր, որ բոլոր կոմպրոմատները, այդ թվում՝ սեռական բնույթի, որոնք Սահակաշվիլու կողմից հավաքված են իշխանական ներկայացուցիչների դեմ, ոչնչացվելու են: 44-օրյա պատերազմից հետո իշխանությունից դուրս եկածները բաց տեքստով ասում էին, որ ՔՊ-ում կան մարդիկ, որոնց կոմպրոմատներով են պահում: Իսկ միգուցե անհրաժեշտ է խոսք տալ, որ դա էլ է վերանալո՞ւ:

Քաղաքականությունը հնարավորությունների պատուհան է բացում, թե ինչպես կկարողանաս դրանից օգտվել, արդեն քո կազմակերպչական ունակությունների և քաղաքական մտածողության արգասիքն է լինելու: Այս շարժումն օբյեկտիվորեն հնարավորություն ունի դրական արդյունքի հասնելու, այլ հարց է՝ Բագրատ Սրբազանը, նրա կողքի մարդիկ կկարողանա՞ն դրանից ճիշտ օգտվել: Շատ հետաքրքիր է հետևել, թե Հայաստանի ընդդիմադիր հատվածն ինչպես է այս ամենին արձագանքում: Ընդդիմության որոշ շրջանակներ կկարողանա՞ն այս անգամ էլ տապալել գործընթացը, թե՞ ոչ»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Բագրատ Սրբազանը խոսում է հանրային համերաշխության կարևորության մասին, հանդիպում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Ու չնայած հանրային համերաշխություն ասվածի մեջ ինչ-որ ռոմանտիկ բան կա, բայց սա իրապես կարևոր է հետագա փոփոխությունների համար:

«Բավականին հետաքրքիր պատկեր էր, երբ նույն սեղանի շուրջ իրար կողքի նստած տեսնում ես Արտաշես Գեղամյանին, որը հայտնի է իր պրոռուսական մոտեցումներով կամ Արամ Գ. Սարգսյանին, իսկ իրենց կողքին՝ Արա Պապյանին կամ Շանթ Հարությունյանին, որոնք ամենուր տեսնում են «ԿԳԲ գործակալների»: Որպես հասարակություն պետք է մեկ ֆունդամենտալ հարցի պատասխանենք՝ հիմա ավելի շատ ատում ենք միմյանց կամ ՔՊ անդամների՞ն, թե՞ ավելի շատ սիրում ենք մեր պետությունը և ուզում ենք այն պահել: Որպես անձ, ով ապրում է Հայաստանի Հանրապետությունում, որի երեխաներն ու ընտանիքն այստեղ են ապրում, և որը չի պատրաստվում լքել Հայաստանը, պետք է նույն ընտրությունը կատարեմ՝ այս երկի՞րն եմ ավելի շատ սիրում, թե՞ ավելի շատ ատում եմ այդ մարդկանց: Այսօր տեսնում եմ սուբյեկտիվ հիմքեր, որոնց արդյունքում հայկական պետականությունն իր ներկայիս կոնֆիգուրացիայով կդադարի գոյություն ունենալ: Պետք է ընտրություն կատարենք՝ կկարողանա՞նք քաղաքական այս իրավիճակը փոխել:

Ամենաճիշտ լուծումը հետևյալն է՝ կառավարության ձևավորում իր անկախ արբիտրի կարգավիճակ ունեցող վարչապետով և հետագա ընտրությունների կազմակերպում: Հետո ժողովուրդը թող որոշի, թե որ ուժը պետք է գա իշխանության: Կլինեն ազատ, անկախ ընտրություններ, որոնց երաշխավորը կլինի վարչապետն իր անկախ դիտորդի կարգավիճակով: Այդ նոր ձևավորված կառավարության առաջին ու կարևոր քայլերից մեկը պետք է լինի ֆեյքերի ֆաբրիկաների փակումը, դա հանրային համերաշխություն ստեղծելու լավագույն գրավականներից մեկն է լինելու: Պետք է հարթակից խոսվի այն մասին, որ ֆեյքերի ֆաբրիկաները պետք է փակվեն, նոր վարչապետը չի հավակնում իշխանության մնալ արտահերթ ընտրություններից հետո, կոմպրոմատները կոչնչացվեն, հասարակությանը պետք է ասել, որ դրվելու են իրենց սոցիալտնտեսական հարցերի լուծման հենքերը:

2018 թ.-ին մարդիկ փողոց դուրս եկան, որովհետև չկար արդարություն և սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգ, նյութական բարիքների վերաբաշխման արդար համակարգ: 2018 թ.-ից այդ հարցը չի լուծվել: Ավելին՝ կորցրել ենք Արցախը և նյութական բարիքների քանակը, որը կարող էր վերաբաշխվել հասարակության միջև, կրճատվել է: Պետք է կարողանաս այս պայմաններում առաջարկել լուծման տարբերակներ այն հարցերի համար, որոնք 2018 թ.-ին մարդկանց փողոց են հանել: Քաղաքականությունը սա է, կամ դու այս կանոններով ես խաղում, կամ մնում ես բարի, սպիտակ շորերով բարոյականության մարմնավորում, բայց որը քաղաքական առումով կտապալվի»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ»ՔՊ-ում Ռուբեն Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների արդյունքների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին. «Ժողովուրդ»Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՓեզեշքիանն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցելԿոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Ճապոնիան սկսում է բնակչության նվազման դեմ նոր պետական ծրագիրՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Ռուսաստանը հայտարարում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթությունների մասինԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նոր պատժամիջոցների փաթեթովԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են բարձր մակարդակի ռազմավարական երկխոսությունըՄԱԿ-ը կոչ է անում հրատապ քայլերի՝ գլոբալ հումանիտար ճգնաժամի խորացման ֆոնինՊակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանըՄենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը. ԷրդողանՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան (տեսանյութ)Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀայաստանն ու Էստոնիան քննարկել են արդարադատության բարեփոխումներն ու թվայնացման համագործակցությունըՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՄեծ Բրիտանիան մինչև 2029 թվականը կավելացնի իր ռազմական բյուջեն․ ՍթարմերՄեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներըԹեհրանն ու Դոհան կարող են հուլիսի 1-ին սկսել Իրանի ակտիվների ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանում սահմանափակում են սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար Ֆիլիպ Կիրկորովի առանձնատան մակերեսը ԱՄՆ-ում «նվազել» է վերագնահատումից հետո«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱնջելինա Ջոլին խոսել է անձնական կյանքի մասին՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետոԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըՎիկտորյա Բոնյան հրաժարվել է հագուստների մի մասից՝ այն անվանելով «թույն»Ուելսի արքայադուստրը 24 ժամում բարձրացել է Մեծ Բրիտանիայի 3 ամենաբարձր գագաթները՝ քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներովՉեչնիայից ՄՄԱ մարտիկի մահվան մասին հայտնել են ՍՎՕ-ի ընթացքումՍևաստոպոլում բենզինի վաճառքի սահմանափակումները կշարունակվեն՝ հայտնել է քաղաքապետը Գիտնականները նշել են բորբոքումից օրգանիզմը պաշտպանող մրգերըՄեծ Բրիտանիան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը մինչև 2029 թվականըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն ԱյվազյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «BMW X6»-ն և «ԶԻԼ» բեռնատարը Հոգեբանը զգուշացրել է «նիթինգի» վտանգների մասին«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ)Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ)Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԱրտակարգ դեպք Երևանում․ 3 քաղաքացի հոսանքահարվել է նկուղային հարկում աշխատանքների ժամանակ
Ամենադիտված