Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում 

Դատախազությունը հանգուցյալ Գորիկ Հակոբյանի նկատմամբ քրգործ է հարուցել «Մարտի մեկի» գործով

Իրավունք

Դատախազն իր նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 5-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Հ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար:

Մասնավորապես՝ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, 2008 թվականի մարտի 1-ին, ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն զբաղեցրած Գ.Հ.-ն, «Ազատության» հրապարակում ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների բռնարարքներն արդարացնելու, ՀՀ ոստիկանության ուժերի կողմից «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, կեղծ հիմքեր ստեղծելու նպատակով՝ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 28-ի թվագրմամբ, իր ենթակա աշխատակիցների օժանդակությամբ կազմել և ՀՀ ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցրած Հ.Հ.-ին գաղտնի փոստի միջոցով ուղարկել է բովանդակությամբ կեղծ, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող գրություն այն մասին, թե «Ըստ ԱԱԾ-ում ստացվող օպերատիվ տվյալների՝ ՀՀ նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 20-ից, Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմակիցների կողմից Երևանի «Ազատության» հրապարակում իրականացվող չարտոնված հանրահավաքներն ու երթերը նպատակ են հետապնդում ապակայունացնել իրավիճակը Երևան քաղաքում: Հանրահավաքների ընթացքում պարբերաբար հնչում են սադրիչ բնույթի հայտարարություններ և կոչեր: Ստացվել են նաև տեղեկություններ, որ ցուցարարներին բաժանվելու է հրազեն, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր և մահակներ, որոնք կարող են օգտագործվել նրանց կողմից հրահրվող հնարավոր սադրիչ և հակաիրավական գործողությունների ընթացքում:»:

Այնուհետև, Գ.Հ.-ն վերոնշյալ փաստաթղթի կեղծ լինելու հանգամանքը քողարկելու նպատակով, 2008 թվականի մարտի դրությամբ ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Տ.Բ.-ին դրդել է կազմակերպել և ղեկավարել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ կազմելու ու հանձնելու գործընթացը: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ հետին ամսաթվերով՝ 2008 թվականի փետրվարի 23-ի, փետրվարի 24-ի և փետրվարի 28-ի թվագրմամբ, կազմվել և պաշտոնեական փաստաթղթաշրջանառության մեջ են դրվել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ, որոնց բովանդակությունն իբրև թե հիմք է հանդիսացել Գ.Հ.-ի՝ 2008 թվականի փետրվարի 28-ի կեղծ գրության համար:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև 2008 թվականին ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Տ.Բ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը կազմակերպելը), վարչության 4-րդ դեպարտամենտի քարտուղարի պաշտոնն զբաղեցրած Ն.Մ.-ի, սահմանադրական կարգի պահպանման բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Ա.Գ.-ի և բաժնի պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Ա.Բ.-ի նկատմամբ՝ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվել
Ամենադիտված