Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել 

Տեղի է ունեցել ռազմական բախումների բնույթի փոփոխություն. Գանտահարյանը՝ Լիբանանում ստեղծված իրավիճակի մասին

Աշխարհ

Լիբանանի և Իսրայելի միջև տեղի է ունեցել ռազմական բախումների բնույթի փոփոխություն, այսինքն՝ նկատվում է հակամարտության անցում նոր փուլի, որի պայմաններում թեև բաց պատերազմ չի ընթանում, բայցևայնպես, առկա է մարտական գործողությունների ծավալների որոշակի ընդլայնում։  

«Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Լիբանանի հարավային շրջանների հրթիռակոծություններից հետո առաջացած իրավիճակին։ 

«Այն տարածքները, որտեղ «Հեզբոլլահն» ունի ռազմական կենտրոններ, շարունակ թիրախավորվում են իսրայելական բանակի կողմից։ Այս անգամ հրթիռակոծման ենթարկվեցին նաև Բեյրութի հարավային արվարձանները։ Այսինքն՝ պոտենցիալ թիրախներ են բոլոր այն շրջանները, որտեղ ապրում են շիա համայնքները։ Այս պահին հատկապես Լիբանանի հարավային շրջաններից նկատվում են գաղթականների ալիքի  նախադրյալներ։ Իսրայելը խնդիր էր դրել իր հյուսիսային շրջանների անվտանգությունը վերականգնել, ինչը  նշանակում է՝ այնտեղից տարհանված բնակչությունը վերադարձնել: Դա պայմանավորված է նաև այդտեղ անվտանգային գոտի ձևավորելու նպատակադրությամբ։ Դա, նրանց մեկանբանությամբ, նշանակում է «Հեզբոլլահի» դիրքերի նահանջ»,- ասաց Գանտահարյանը։

Նա հավելեց, որ Լիբանանի հայկական համայնքի հատվածները գտնվում են ռազմական գործողությունների տարածներից հեռու և չեն թիրախավորվում, թեև հայ բիզնեսմեններն ունեն գործարար կապեր Լիբանանի գրեթե բոլոր շրջանների հետ և գործի բերումով այցելում են տարբեր հատվածներ։ Գանտահարյանը հավաստիացրեց, որ հայկական համայնքում խուճապ չկա, պարզապես ինչպես բոլորի, այնպես էլ մեր հայրենակիցների մոտ, կան մտահոգություններ, որ ռազմական գործողությունները կարող են տարածվել և ընդգրկել ավելի մեծ ծավալներ՝ ավելի խորացնելով առանց այդ էլ ֆինանսատնտեսական և սոցիալական խնդիրների հետ կապված տագնապը։ Հայկական համայնքը լիբանանյան հասարակության բաղկացուցիչ մասն է, հետևաբար, անհաղորդ չէ տեղի ունեցող իրադարձություններին։ 

Խոսելով նաև արտաքին ազդակների մասին և անդրադառնալով մասնավորապես Իրանի հոգևոր առաջնորդի կոչին՝ ուղղված իսլամական բոլոր պետություններին, որպեսզի նրանք խզեն տնտեսական կապերն Իսրայելի հետ, Գանտահարյանն ասաց, որ արաբական պետությունների և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվել, և Այաթոլա Խամենեի կոչը պատճառ չի հանդիսացել, որ այդ հարաբերությունները խզվեն։

«Քաղաքական ընդհանուր քարտեզի վերագծման գործընթացի հանգուցալուծումը դեռևս պարզ չէ, հետևաբար, վաղ է խոսել պատժամիջոցների կամ խզումների իրողության մասին, կամ այդ իրողության հետևանքների մասին»,- նշեց մեր զրուցակիցը։

Գանտահարյանի դիտարկմամբ՝ երկրորդ ճակատի բացման հեռանկարը կախված է Իսրայելի գործելակերպից։ Թել-Ավիվը նախօրեին հայտարարել էր, որ իրեն հաջողվել է զգալի թվով ստորգետնյա անցուղիներ ոչնչացնել և հսկողություն հաստատել Գազայի հատվածը Եգիպտոսի հետ կապող անցակետի հարակից տարածքի վրա։ 

«Բայց մյուս կղմից էլ, երբ հնչում են նման հայտարարություններ, դա ենթադրում է, որ ռազմական գործողությունները որոշակիորեն մոտեցել են ավարտին, ինչի դեպքում Գազայի հրադադարը դառնում է ավելի տեսանելի։ Հիմա Գազայի իրավիճակն ու Լիբանանի հետ սահմանային իրադրությունը տարանջատվում են։ Չի բացառվում, որ Գազայում ձեռք բերվի հրադադարի պայմանավորվածություն, սակայն իրավիճակը սրվի Լիբաբանի հետ սահմանին, քանի որ հրադադարը չի բխում Նեթանյահուի շահերից։ Նա ցանկանում է ռազմական գործողություններով շեղել հրեա հասարակության ուշադրությունը, որտեղ գնալով մեծանում են լուրջ դժգոհությունները նրա կառավարությունից։ Հնարավոր երկրորդ ճակատն, ի տարբերություն Գազայի, թիրախային առումով ավելի սահմանափակ է և չի վերաճի ծավալային համապարփակ պատերազմի»,- եզրափակեց «Ազդակ» թերթի խմբագիրը։ 

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական վերջին հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 182-ի, 727 մարդ վիրավոր է։ Երկրի առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ զոհերի շարքում կան կանայք, երեխաներ, բժիշկներ։ Լիբանանի հարավային շրջաններից մարդիկ փորձում են փախչել իսրայելական գնդակոծությունից։ Ըստ Ներքին գործերի նախարարության՝ Բեյրութում, Տրիպոլիում և Լիբանանի արևելյան և հարավային շրջաններում, դպրոցները կծառայեն որպես ապաստարաններ տեղահանվածների համար։

Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ պատրաստվում է հարվածել Բեկաայի հովտում գտնվող տներին, որտեղ պահվում են «Հեզբոլլահ»-ի ռազմավարական զենքեր։ Իսրայելի բանակի խոսնակը քաղաքացիական անձանց կոչ էր արել արագ տարհանվել։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Ամենադիտված