Պետք է պատրաստվենք պատերազմի. Լուկաշենկո
ԱշխարհԲելառուսը պետք է ամրապնդի իր պաշտպանունակությունը և պատրաստվի պատերազմի։ Այս մասին Օբուզ-Լեսնովյան զորավարժարանում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ԲԵԼՏԱ-ն:
«Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, թեև ինչո՞ւ ենք ինչ-որ մեկի առաջ արդարանում, որ մենք չենք պատրաստվում պատերազմի, չենք ուզում պատերազմել։ Այս ամենն արդեն ասել ենք։ Մեր հակառակորդներն ու մեր մրցակիցները սա լսում են, բայց իրենց գործն են անում։ Նրանք, ովքեր պատրաստվում են մեր դեմ, ուղիղ խոսելու ենք, կռվելու ենք։ Ուստի, մենք պետք է պատրաստվենք պատերազմի։ Եվ տա Աստված, որ այդ պատերազմը չլինի», - ասել է Լուկաշենկոն։