Իրանի հետ միջուկային գործարքն առանց Վաշինգտոնի հնարավոր չէ. Գրոսի
ՔաղաքականԻրանի հետ միջուկային գործարքը հնարավոր չէ առանց ԱՄՆ-ի մասնակցության, որը կենտրոնական դեր է խաղում բանակցային գործընթացում, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Ոչ... Ես կարծում եմ, ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները կենտրոնական դեր է խաղում», - ասել է նա՝ պատասխանելով CNN-ի հաղորդավարի հարցին, թե արդյոք հավանական է միջուկային գործարծքն՝ առանց Վաշինգտոնի աջակցության:
Գրոսին հավելել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները, ամենայն հավանականությամբ, ընթանում են միջնորդների միջոցով։ Միաժամանակ նա նշել է ՄԱԳԱՏԷ-ի անբաժանելի դերը, քանի որ իրանական միջուկային օբյեկտներում ներկա են միայն նրա տեսուչները։
Աղբյուր` Փաստինֆո