Լատվիայի նախագահը հեծանիվից ընկնելու հետևանքով կոտրել է ձեռքը
ԱշխարհԼատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչը հեծանիվից ընկնելուց հետո աջ դաստակի և ձախ մատների կոտրվածք է ստացել, հայտնել է նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Մարտին Դրեգերիսը։
Ինչպես նշել է Դրեգերիսը, վնասվածքը չի ազդի նախագահի աշխատանքի վրա, նա կարող է փաստաթղթեր գրել և ստորագրել։ Հաջորդ շաբաթվա օրակարգում փոփոխություններ չեն նախատեսվում։
Վնասվածքը տեղի է ունեցել շաբաթ օրը Օլեն-Դալբե-Օլեն հատվածում հեծանվային զբոսանքի ժամանակ: Սեպտեմբերի 29-ին Ռինկևիչը գնացել է վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոց, որտեղ բժիշկները կոտրվածքներ են ախտորոշել և գիպս են դրել։
Սոցցանցերում Ռինկևիչը նշել է, որ իր հեծանվային սեզոնն ավարտվել է։ «Շատ շնորհակալություն բժիշկ Քրիս Ռոզենբերգսին և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոցի անձնակազմին՝ ոչ այնքան խելացի հիվանդին օգնելու համար», - գրել է նախագահը: