Թաիլանդում տղամարդը չկարողանալով շահել իր հավանած աղջկա սիրտը՝ դանակահարել է նրա եղբորը
ԱշխարհԹաիլանդում տղամարդը չկարողանալով շահել իր հավանած աղջկա սիրտը, դանակով հարձակվել է վերջինիս եղբոր վրա։ Դրա մասին հայտնել է The Thaiger-ը։
Պատմությունը սկսվել է նրանից, որ Ութհայ անունով 39-ամյա տղամարդը որոշել է նվերներով ողողել իր հավանած աղջկան։ Նրա համար հեռախոս է գնել և վճարել նրա բնակվարձը, սակայն աղջիկը դադարել է պատասխանել նրա զանգերին: Այնուհետև թայլանդացին որոշել է հանդիպել իր սիրելիին, բայց պատահաբար հանդիպել է աղջկա եղբորը: Տղամարդիկ ծեծկռտուք են սարքել, իսկ Ութհայը դանակ է գործի դրել, հետագայում արդարանալով, թե դանակն ինքնապաշտպանության նպատակով էր բանեցրել: Կռվի արդյունքում տարաբախտ «դոնժուանը» գլխի հետևի հատվածում կտրվածք է ստացել, իսկ նրա 21-ամյա ախոյանին ձեռքի լուրջ վնասվածքով շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Ութհայը հայտարարել է, թե ինքը միայն սեր էր տենչում, իսկ հիմա իրեն խաբված է զգում։ Նրա ընկերուհին նշել է, որ իրենք երբեք հարաբերությունների մեջ չեն եղել, այլ ընդամենը ժամանակ առ ժամանակ շփվել են։ Երբ հարբած տղամարդը հայտնվել է իրենց տանը, աղջիկը դիմել է եղբոր օգնությանը, քանի որ վախեցել է իր անվտանգության համար: Աղջկա հավաստիացմամբ՝ Ութհայը սկզբում փորձել է դանակով հարձակվել իր վրա, իսկ արդյունքում վիրավորել էր իր հարազատ եղբորը։
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին, կատարվում է հետաքննություն։
Աղբյուրը` News.an