Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները
Աշխարհ
Ղազախստանում մեկնարկել է «Անխորտակելի եղբայրություն-2024» խաղաղապահ ուժերի զորավարժությունների ակտիվ փուլը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորակազմերը։
Զորավարժությունների ընթացքում կիրականացվի ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման և մարդասիրական օգնության տրամադրման խաղաղապահ գործողություն։ Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 2000 զինծառայող, 500 միավոր զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա, Մի-17, Մի-35 ուղղաթիռ, Իլ-76 և Սի-295 ինքնաթիռներ, անօդաչու ավիացիա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)