Իրանի հրթիռները Իսրայելի երկնքում են, Նեթանյահուն բունկերում
ՔաղաքականՎերջին 20 րոպե-կես ժամում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի դեմ սկսվեց։ Այն, ինչ այս պահի դրությամբ կարողանում են հաղորդել իսրայելյան լրատվամիջոցները տեղեկությունն է, որ մոտ հարյուր բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այդ հրթիռները 10-15 րոպեում հասնում են Իսրայելի տարածք, ի տարբերություն ապրիլին արձակված հրթիռների, որ 4-5 ժամում էին հասնում։
Թե Իսրայելը որքանով է հասցրել պատրաստվել հրթիռային հարձակմանը հարց է, ամեն պարագայում որքան հնարավոր է հասկանալ, Իսրայելի հակահրթիռային պաշտպանության Iron Dom համակարգը առանձնապես չի կարողանում իրանյան հրթիռները չեզոքացնել։ Պայթյուններ են հնչել Թել-Ավիվում, Երուսաղեմում, Ջաֆֆայում, Հայֆայում, այլ քաղաքներում։ Իսրայելի կառավարությունը արտակարգ նիստ է գումարել ստորգետնյա բունկերում։ Իրանի Հեղափոխության պահապանների գունդն էլ հայտնել է, որ մոտ ժամանակում հայտարարություն կտարածի։