Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Իսրայելի վրա Իրանի հարձակումը հնարավոր էր ամբողջությամբ կանխել
ԱշխարհԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վրա Իրանի հարձակումը պատերազմ է անվանել և նշել, որ այն հնարավոր էր ամբողջությամբ կանխել:
«Այդ պատերազմը կարելի էր ամբողջությամբ կանխել, այն երբեք չպետք է տեղի ունենար», - գրել է նա Truth Social սոցցանցում՝ մեկնաբանելով Իսրայելի վրա Իրանի հարձակումը: ԱՄՆ նախկին նախագահը վստահություն է հայտնել, որ ներկայիս իրավիճակը տեղի չէր ունենա, եթե նա գլխավորեր Սպիտակ տունը: