Իսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել
ՔաղաքականՈղջ Իսրայելի տարածքը ենթարկվել է հրթիռակոծման։ Խոսվում է հարյուրավոր բալիստիկ հրթիռների մասին։ Թեև որոշ տեղերում հրթիռներ ընկել են, սակայն, բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում հրթիռակոծություններից զոհեր չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը՝ անդրադառնալով Իրանի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումներին։
«Վիրավորներ կան Թել Ավիվում, ովքեր ենթարկվել են ահաբեկչական հարձակումների։ Նրանց վրա հարձակվել են ավտոմատներով զինված անձինք։ Վեց հոգի ծանր վիրավորվել են, երկուսը՝ թեթև»,- մանրամասնեց Չերնամորյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ ինքը բազմաթիվ մարդկանց հետ անցկացրել է Պետախ Տիկվայի ապաստարաններից մեկում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։