Իրանի նախագահը Իսրայելին հասցված հարվածն անվանել է Իրանի օրինական պատասխանն ագրեսիվ գործողություններին
ԱշխարհԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսրայելին հասցված հարվածն անվանել է Իրանի օրինական պատասխանն ագրեսիվ գործողություններին։ Նա հայտարարել է՝ Իրանը պատերազմի չի գնում։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն էլ իր հեթին Իրանում Իսրայելի վրա հրթիռային հարձակումը համարել է ինքնիշխանության խախտման օրինական պատասխան․ «Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողություններին Իրանի օրինական, ռացիոնալ և իրավաչափ պատասխանը, պատշաճ կերպով տրվել է», - ասվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ՝ հրապարակված X միկրոբլոգում։