Ճապոնիան մտադիր է «ասիական ՆԱՏՕ» ստեղծել
Աշխարհ
Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայան հոկտեմբերի 2-ին իր հայտարարություններում խոսել է «ասիական ՆԱՏՕ» ստեղծելու մասին, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Ճապոնիայի վարչապետի «ասիական ՆԱՏՕ»-ի գաղափարը ապագա տարբերակներից մեկն է, որը պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։
«Ասիայում այժմ դժվար է ստեղծել հավաքական անվտանգության մեխանիզմ։ «Ասիական ՆԱՏՕ»-ի գաղափարը ուղղված չէ որևէ «կոնկրետ երկրի» դեմ» Ասիայի անվտանգության լավագույն ճարտարապետությունը «չի բացառում» տարածաշրջանի որևէ երկիր»,-ասվում է Իվայայի հայտարարության տեքստում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)