Թուրքիան չի մասնակցում Հունաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի օդային զորավարժություններին
ՔաղաքականՆԱՏՕ-ի կողմից Հունաստանի Անդրավիդա ռազմաբազայում մենկարկել են «Ramstein Flag 2024» լայնածավալ օդային զորավարժությունները։ Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 30-ից մինչը հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում։
Զորավարժությանը մասնակցում են ՆԱՏՕ-ի դաշինքի կազմում գտնվող 12 երկիր՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Կանադան, Հունգարիան, Իտալիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Իսպանիան և Շվեդիան, ներառված են նաև ցամաքային, ծովային և հատուկ գործողություններ կատարող ստարաբաժանումներ։
Նշվում է, որ ի սկզբանե Թուրքիան էլ պետք է մասնակցեր զորավարժություններին, սակայն օդային տարածքի պատճառով, որի շուրջ տարաձայնություններ ունի Հունաստանի հետ հրաժարվել է մասնակցությունից։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։