Իսրայելը հարվածել է Դամասկոսին․ կան զոեր
Աշխարհ
Իսրայելի ռազմաօդային ուժերն հարված են հասցրել Դամասկոսին, կան զոհեր և վիրավորներ, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը:
«Տեղական ժամանակով ժամը 17: 25-ին իսրայելական հակառակորդը օկուպացված Գոլանի բարձունքներից օդային հարված է հասցրել Դամասկոսի Մեզզե շրջանում գտնվող բնակելի շենքին: Հարձակման հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, ևս երեքը վիրավորվել են», — ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Իսրայելն այժմ մասնակցում է միանգամից մի քանի մարտական բախումների։
Աղբյուր` Փաստինֆո

















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը