ՌԴ նախագահի ներկայացուցիչը Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում քննարկել է տարածաշրջանը
Քաղաքական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները: Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումներին, այդ թվում՝ Լիբանանում և Գազայի հատվածում ճգնաժամերի հանգուցալուծման հարցին:
Պուտինի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Իսրայելը շատ կարմիր գծեր է անցել։ Ընդգծելով «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի և Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունները՝ Լավրենտևը հույս է հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը կսթափեցնի Իսրայելին։
24news.am


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)