Զախարովան Բորելին «օձ» է անվանել
ԱշխարհՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելին հակառուսական հայտարարություններից հետո «օձ» է անվանել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ իր ամենշաբաթյա բլոգում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ էր արել ԵՄ երկրներին թույլ տալ արևմտյան զենքին հարվածել Ռուսաստանի օդանավակայաններին և կայանքներին:
«Նա միշտ եղել է հակառուսական գործունեության ամենաակտիվ ոգեշնչողը։ Նա վաղուց անցել է բոլոր սահմանները՝ որպես դիվանագետ, որպես քաղաքական գործիչ։ Նա դարձել է ինչ-որ ստորաքարշ օձ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։