ՌԴ ԱՀԾ տնօրենը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
ԱշխարհՌուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը պաշտոնական այցով ժամանել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և բանակցություններ վարել հանրապետության Պետական անվտանգության ծառայության հետ։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից ՏԱՍՍ-ին փոխանցված հաղորդագրության մեջ։
«2024 թվականի հոկտեմբերի 2-3-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Եվգենիևիչ Նարիշկինը պաշտոնական այցով մեկնել է Բաքու, որի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցել է Արտաքին հետախուզության և Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։