Իրանը նախազգուշացում է արել Իսրայելին
Աշխարհ
Իրանը հարվածներ կհասցնի իսրայելական նավթավերամշակման գործարաններին ու գազի հանքավայրերին, եթե Իսրայելը հարձակվի Իրանի տարածքի վրա։ Այս մասին Mehr-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի հրամանատարի տեղակալ ծովակալ Ալի Ֆադավին։
«Եթե օկուպանտները սխալվեն, մենք կհարվածենք նրանց էներգիայի բոլոր աղբյուրներին, նավթավերամշակման գործարաններին և գազի հանքավայրերին», - ասել է նա:
Հոկտեմբերի 4-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ օրինական էր համարել Իսլամական Հանրապետության կողմից Իսրայելի վրա իրականացված հրթիռային հարձակումը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ