Կոնգոյում 450 ուղևոր տեղափոխող նավ է խորտակվել․ զոհվել է առնվազն 126 մարդ (տեսանյութ)
ԱյլԱռնվազն 126 մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Կիվու լճում նավի խորտակման հետևանքով։
Նավը շրջվել է հոկտեմբերի 3-ին՝ Գոմա նավահանգստին մոտենալիս։ Նավում եղել են առևտրականներ, որոնք տեղափոխում էին պարենային ապրանքներ, հոկտեմբերի 4-ին հաղորդել է Belga լրատվական գործակալությունը:
Տարբեր աղբյուրների համաձայն՝ նավի վրա եղել է 280-ից 450 ուղեւոր։
Reuters-ը, վկայակոչելով նահանգապետ Ժան-Ժակ Պուրիսիին, հայտնում է, որ զոհվել է 78 ուղևոր, սակայն, ինչպես պարզաբանել է նահանգի ղեկավարը, զոհերի ստույգ թիվը հնարավոր կլինի պարզել միայն մի քանի օրից, երբ դիերի որոնումն ավարտված կլինի։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru