Տարածաշրջանում ներկա իրավիճակում չկա մի պետություն, որ ակնկալիք չունենա. Գևորգ Դանիելյան
ՔաղաքականԻրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Էրդողանը անհանգստացած է, պնդելով, որ Իսրայելը ձգտում է զավթել նաև Ավետյաց Երկիրը: Մի քանի հարցադրումներ՝
Այսպիսով, թուրքերը ևս ընդունում են «Ավետյաց Երկիր» անվանումը, թեպետ՝ այլ համատեքստում, սակայն այս տեսանկյունից անհասկանալի է մնում հետևյալը՝ եթե Իսրայելը գրեթե հրապարակավ չի խոսում Ավետյաց Երկիրը զավթելու մասին, ապա Ադրբեջանը հենց Թուրքիայի ու Իսրայելի աջակցությամբ, պատերազմելով նույն այդ Երկրի դեմ, այն հրապարակավ համարում է իր երկրի մաս, անվանելով «արևմտյան ադրբեջան», և փորձում իբր օրինականացնել հետագա բռնազավթումները:
Չի բացառվում, որ Էրդողանի այդ պնդումը հետապնդում է հենց հետագա բռնազավթումները իբր մեզ փրկօղակ (ինչի պակասը մենք չունենք) նետելու սրտացավություն:
Տարածաշրջանում ներկա իրավիճակում չկա մի պետություն, որ ակնկալիք չունենա, ուղղակի այդ ակնկալիքների անհամատեղելիությունն է դեռ մեր շահերից բխում, բայց դա անվերջ չէ, առավել ևս բացարձակապես չեն օգնի ՍԴ իրավիճակային առնվազն անհիմն որոշումները»։