Ոչինչ չի արվում, որ նման դեպքեր տեղի չունենան․ Իրավապաշտպանը՝ ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի մասին
ՀասարակությունԻրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը News.am-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնել՝ այս տարվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան երեք տասնյակից ավելի դեպք է գրանցվել։ս
Իրավապաշտպանի խոսքով՝ եթե Քննչական կոմիտեն պատշաճ քննություն իրականացնի արդեն իսկ գոյություն ունեցող գործերով, ոչ մարտական պայմաններում մահերի թիվը կարող է կրճատվել:
«Այդ քննություններն հարուցում են, որպես նախնական վարկած հայտարարվում է ինքնասպանությունը, և երբեք այդ ինքնասպանության վարկածը չի փոխվում՝ անգամ անհերքելի ապացույցների դեպքում։ Արդեն նախապես որոշված է, որ այդպես էլ պետք է ավարտվեն այդ քննությունները. կեղծիքի միջոցով կոծկվում են մահվան դեպքերը»,- ասել է Ալեքսանյնը։
Իրավապաշտպանի խոսքով՝ չնայած նրան, որ բանակում գրեթե ամեն ամիս նման դեպքեր են գրանցվում, պաշտպանության նախարարությունը քայլեր չի ձեռնարկում։
«Ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում, որ զինվորները կարողանան գոնե ապրել, ծառայել, որ նման դեպքեր տեղի չունենան, զինվորները չսպանվեն»,- ասել է նա։