Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիան ավարտելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև
ԺամանցՈւելսի արքայադուստր Քեյթ Միդլթոն իր բարեգործական նախագծի մշակման շրջանակներում հանդիպել է քաղցկեղով հիվանդ աղջկա հետ։ Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը պաշտոնական ընդունելություն են անցկացրել, որի ընթացքում զրուցել են քաղցկեղի հազվագյուտ տեսակով տառապող հիվանդի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին Վինձորի ամրոցում։ 16-ամյա Լիզ Հաթթոնը, ով հրավիրված էր ներկա գտնվելու, ախտորոշման մասին իմացել է այս տարվա հունվարին: Բժիշկները աղջկա մոտ դեզմոպլաստիկ փոքր կլոր բջջային ուռուցք են ախտորոշել։
Քեյթ Միդլթոնի առաջին պաշտոնական լուսանկարները, որոնք արվել են աշխատանքի վերադառնալուց հետո, հայտնվել են Ուելսի արքայազնի և արքայադստեր պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ Միդլթոնը դեռ բուժում է անցնում քաղցկեղից, սակայն բժիշկները վերջերս թույլ են տվել նրան վերադառնալ արքայական պարտականությունների կատարմանը։
աղբյուր՝ Showbiz.am