Գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել թշնամիներին․ Արա Պողոսյան
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Չափազանց կարևոր հարց (որը հետո այլ տեղում և այլ ձևով կհնչի) ՔՊ-ին և ՔՊ պաշտպանիչներին, ինչպես նաև ու հատկապես Փաշինյանին և Փաշինյանի պաշտպանիչներին, թե այդ ի՞նչ առաջընթաց են ապահովել թշնամիների համար, ժողովրդի թիկունքում, գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել, որ թշնամիները կրկին վստահություն են ձեռք բերել։
Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «GDH TV»-ին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային։
Նա պատասխանելով այն հարցրին՝ Իրանով թե՞ Հայաստանով է անցնելու այսպես կոչված միջանցքը, նշել է, որ այդ բանակցություններն ադրբեջանական կողմն է վարում և պնդել է, թե վերջի օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա։
«Կարծում եմ առաջիկա գործընթացում դա էլ կհստակեցվի, և ամենակարճ ճանապարհով Ադրբեջանին և հետևապես թյուրքական աշխարհին կկապվենք»։
Ու այստեղ անխուսափելիորեն պետք է հարցնել ՔՊ-ին և ՔՊ պաշտպանիչներին, ինչպես նաև ու հատկապես Փաշինյանին և Փաշինյանի պաշտպանիչներին, թե այդ ի՞նչ առաջընթաց են ապահովել թշնամիների համար, ժողովրդի թիկունքում, գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել, որ թշնամիները կրկին վստահություն են ձեռք բերել»։