Բրինձ ` հացի փոխարեն. Արման Աբովյան
ԲլոգոսֆերաԱրման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բրինձ ` հացի փոխարեն։
Ցուրտ ձմեռ` գազի փոխարեն։
Պատերազմ` խաղաղության փոխարեն։
Ուրիշ°»:
Նշենք, որ Աբովյանն անդրադարձել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի երեկ Հայաստանում տեղի ունեցած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ արված հայտարարությանը, որում վերջինս մասնավորապես ասել է․
«Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Մեկ պարզ օրինակ բերեմ միայն․ մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի․ ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք»: Գրիգորյանը։