Կոմպոզիտոր Հանս Ցիմերը համերգի ժամանակ կարևորել է հայկական դուդուկը` ընդգծելով նրա դերը «Գլադիատոր» ֆիլմում
ՀասարակությունԼեգենդար կոմպոզիտոր Հանս Ցիմերը հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում կայացած իր համերգի ժամանակ առանձնացրել է հայկական դուդուկը, նախքան «Gladiator»-ից մի ստեղծագործություն նվագելը, որում ընդգրկված է դուդուկը, հայտնում է «Զարթոնք մեդիան»:
Ցիմերը նշել է, որ գործիքը մոտ 3000 տարեկան է: «Դա նախաքրիստոնեական է, հայկական է»։ ««Գլադիատոր»-ում դուդուկը ավելացրլ է զգացմունքային խորություն, հատկապես այնպիսի թրեքներում, ինչպիսիք են «Հյուսիսի դուդուկը», «Հռոմի պաշտպանը» և «Հիմա մենք ազատ ենք»: Հայ անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը համագործակցել է Ցիմերի հետ՝ առանցքային տեսարաններ բերելով դուդուկի հավերժական հնչողությունը: Նրա հնչերանգները լիովին համապատասխանում էին ֆիլմի հնագույն միջավայրին»,- գրում է «Զարթոնք մեդիան»: