Քիմ Քարդաշյանի 11-ամյա դուստրը դժգոհել է, որ մայրն իր համար կերակուր չի պատրաստում
ՀասարակությունՔիմ Քարդաշյանի 11-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, դժգոհել է, որ մայրն իր համար կերակուր չի պատրաստում։ Interview ամսագրի հարցազրույցում նրա աստղային մայրը նրան մի շարք հարցեր է տվել։
«Լավ, լուրջ հարց։ Ինչպե՞ս եմ ես պատրաստում»,- հարցրել է Քիմը։ Նորթը պատասխանել է. «Դու վաղուց չես պատրաստել մեզ համար»։
Նրա խոսքով՝ միակ բանը, որ Քիմը պատրաստել է երեխաների համար, պանրով մակարոնն է։
«Իսկ տապակած հավը եգիպտացորենի հացո՞վ»,- միջամտել է Քարդաշյանը։ «Դա լա՞վ կերակուր է»։ Նորթը գովել է մորը եւ ասել, որ այն «լավն» է։ Սակայն աղջիկը կարծում է, որ իր մայրը «իսկապես լավ է թթու վարունգ» պատրաստելու հարցում։
աղբյուր՝ style.news.am