Տավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձի Դոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբ Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան #ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկում Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում Ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիք Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին Երեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասին Նեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանում Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն 

6 տարում 6 պաշտոն ստանձնած Արգիշտի Քյարամյանի ու նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը. 168.am

Քաղաքական

Թավշյա ու փոփոխական իրողություններով նոր Հայաստանը լավագույնս ներկայացնող պաշտոնյան, թերևս, Արգիշտի Քյարամյանն է՝ 6 տարում՝ 6 պաշտոն սկզբունքով։

Պետեկամուտների կոմիտեից՝ Պետական վերահսկողական ու Ազգային Անվտանգության ծառայություններ հասած, ու այսօր արդեն՝ Քննչական կոմիտեն ղեկավարող Քյարամյանը, հենց այս պաշտոնները հաշվի առնելով, կարելի է ասել, որ նաև թավշյա իրողություններից ամենաշատը շահած պաշտոնյան է։

Իսկ թե հեղափոխությունից հետո ինչ տեսք ունի նրա ու նրա ընտանիքի անդամների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հերթական՝ 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, 168․am-ը կներկայացնի մեկ դիպաշարով։

Այսպիսով, ըստ 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնյայի հայտարարագրի, ՔԿ նախագահը տարեսկզբին ու տարեվերջին հայտարարագրել է 9 անշարժ գույք, որոնք հիմնականում 2016 թվականին արված նվիրատվություններ են․ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, Գեղարքունիքի Երանոս համայնքում միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող մի քանի հողամասեր, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ժառանգություն ստացած (2010թ․) և համատեղ սեփականության իրավունքով տնօրինվող բնակարան, նույն համայնքում իբրև նվիրատվություն ստացած անհատական բնակելի տուն, ևս մեկ անհատական բնակելի տուն Երանոս համայնքում, 2011թ․ գնված ավտոտնակ Արաբկիր համայնքում։

Պաշտոնյան նաև հայտարարագրել է 2017 թվականին գնված 2014 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա, ավանդներ երկու բանկերում, որոնց ընդհանուր գումարը տարեսկզբին կազմել է շուրջ 11500 դոլար, իսկ տարեվերջին փոքր-ինչ նվազել՝ կազմելով 10 հազար դոլար։

Արգիշտի Քյարամյանի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 54 եվրո, 1,084,746.9 դրամ՝ տարեսկզբի 23,578.5 դրամի փոխարեն, տարեվերջին աճ են գրանցել նաև նրա կանխիկ դրամական միջոցները՝ 50.000 և 42.000.000-ի փոխարեն՝ կազմելով 50.000 և 52.000.000 դրամ։

Պաշտոնյայի՝ 27,820,686.79 դրամ տարեկան եկամուտը գոյացել է ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ին տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և Քննչական կոմիտեից ստացած 27,574,123 դրամ աշխատավարձից։

Հաշվետու տարվա ընթացքում Արգիշտի Քյարամյանը ճանապարհորդության համար ծախսել է 3,544,000 դրամ, իսկ ուսման, այլ դասընթացների նպատակով՝ 2 միլիոն 200.000 դրամ։

Արգիշտի Քյարամյանի հետ համատեղ բնակվող նրա մայրը՝ Լարիսա Գրիգորյանը, իր հայտարարագրում նշել է 2010 թվականին իբրև ժառանգություն ստացած և համատեղ բնակությամբ տնօրինվող բնակարանը Երևան քաղաքում, 75.000 դոլարի չափով բանկային ավանդ։ Լարիսա Գրիգորյանի հաշվետու տարվա՝ 283,080.14 դրամ եկամուտը գոյացել է ԱՄԻՕ բանկ ՓԲԸ-ի կողմից տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից, կամ՝ այլ հատուցումից։

Պաշտոնյայի կինը՝ Ռուզաննա Քյարամյանը, հայտարարագրել է բանկային ավանդներ 6 բանկերում, որոնք ունեցել են հետևյալ տեսքը՝

տարեսկզբին՝ 0 դրամ, 0 դրամ, 4,323.77 դոլար, 11,791.28 դոլար, 188.000 դրամ, 2200 դոլար, իսկ տարեվերջին՝ համապատասխանաբար, 1,250,000 դրամ, 2,000,000 դրամ, 4,323.77 դոլար, 12,287.52 դոլար, 188.000 դրամ, 3,567.69 դոլար։

Ռուզաննա Քյարամյանի կանխիկ միջոցները տարեվերջին աճել են 2 միլիոն դրամով՝ կազմելով 47.000 դոլար և 29 միլիոն դրամ, իսկ մի քանի բանկերում բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են ավելի քան 300.000 դրամ։ Նրա հաշվետու տարվա՝ 243,328.28 դրամ եկամուտներն էլ գոյացել են Արարատ բանկ ԲԲԸ-ից ստացած՝ տրված փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսներից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պետդեպարտամենտը զգուշացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան օբյեկտների համար բարձր ռիսկի մասինՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձիԴոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխաՈւկրաինայի վարչապետը կարծում է, որ ձմեռը դժվար է լինելու երկրի համարՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՀովսեփյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբԾնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխանFranceinfo. Ֆրանսիան 2022 թվականից ի վեր մարզել է 22,000 ուկրաինացի զինվորականների#ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկումԿառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններումԺամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիքԿալլասը պահանջելու է, որ ԵՄ երկրները Կիևին փոխանցեն Patriot հրթիռներԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԵրեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասինԻնդոնեզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 66-իՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներըՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանումPolitico. ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության ճանապարհային քարտեզների վրաՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղությունՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումԻսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդունԹրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԹրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունըԱվտովթար՝ Սյունիքի մարզումՆեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներումԹրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցըՀասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱռաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված