Ծաղիկներ տան համար եւ ոչ միայն. բուգենվիլիա․ ինչպե՞ս աճեցնել, որտե՞ղ տնկել, ի՞նչ հաճախությամբ ջրել
ՀասարակությունԱյս տարի Հայաստանում հայտնվել են ցնցող ծաղիկներ՝ բուգենվիլիաներ, որոնք կարող են զարդարել ինչպես ձեր պատշգամբը կամ տունը, այնպես էլ այգին։ Այս ծաղիկների արժեքը Երեւանում տատանվում է 3 000-14 000 դրամի սահմաններում՝ կախված տնկիի չափից։ Ահա մի քանի խորհուրդներ այն մասին, թե ինչպես պետք է խնամել այդ բույսը, որպեսզի այն ուրախացնի ձեզ իր զարմանալի ծաղիկներով։
Հիշեք, որ բուգենվիլիան բազմամյա բույս է 9-11 գոտիներում եւ այն պետք է աճեցնել որպես մեկամյա կամ մերձարեւադարձային բույս, որն անհրաժեշտ է պահել սենյակում։
Բուգենվիլիայի առողջությունը եւ ծաղկումը ուղիղ կախված են նրա ստացած արեւի լույսի քանակից, նա արեւ է սիրում։ Նա պետք է օրական ստանա 6 ժամից ոչ պակաս արեւի լույս։
Բացի այդ, բուգենվիլիան ավելի լավ է տնկել այն վայրերում, որոնք պաշտպանված են քամուց, քանի որ նրանք միջանցիկ քամիներ չեն սիրում։
Բուգենվիլիաներին հարկավոր է լավ դրենաժացված հող, որպեսզի կանխվի արմատների նեխումը։ Եվ հիշեք, որ կախված տեսակից՝ այդ բույսը կարող է բավական բարձրանալ եւ ծավալվել։ Ուստի այգում տնկելիս ավելի լավ է ընտրել այնպիսի տեղ, որտեղ բուգենվիլիան կարող է ազատ աճել եւ ծաղկել։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում