Ուժն ու դիվանագիտությունը պետք է միասին աշխատեն Ուկրաինայում խաղաղության համար․ Զելենսկի
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուժն ու դիվանագիտությունը պետք է միասին աշխատեն՝ հակամարտության դադարեցման և երաշխիքների համար, որ այն չի կրկնվի։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
«Մենք հիանալի հասկանում ենք, որ դիվանագիտությունն առանց ուժի հեռանկար չունի։ Բայց առանց դիվանագիտական նպատակների հստակ ըմբռնման, միայն զենքը չի կարողանա լուծել խնդիրը: Ահա թե ինչու ուժն ու դիվանագիտությունը պետք է ձեռք ձեռքի տված աշխատեն»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ դա միակ ճանապարհն է՝ հասնելու կայուն խաղաղության և կանխելու հակամարտության կրկնությունը։