Գրետա Թունբերգը կոչ է անում բողոքի ցույցեր իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատների մոտ (տեսանյութ)
ՏեսանյութերՇվեդ էկո ակտիվիստ Գրետա Թունբերգն այսօր՝ նոյեմբերի 11-ին, կոչ է անում բողոքի ցույցեր իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատների մոտ։ Երիտասարդ ակտիվիստը Բաքվին և Անկարային մեղադրել է Իսրայելին նավթ մատակարարելու մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թունբերգը հայտարարել էր, որ բոյկոտում է COP29-ը։ Նա դատապարտել էր Արցախում հայերի նկատմամբ էթնիկ զտումներից ուշադրությունը շեղելու նպատակով՝ Ադրբեջանի կողմից համաժողովի օգտագործումը։