Աբխազիայում ձերբակալությունները հանգեցրել են լարվածության աճի
ԱշխարհԱբխազիայի անվտանգության ծառայությունների կողմից հինգ ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը հանգեցրել է լարվածության աճի, հայտնում է վրացական Civil Georgia-ն։ Աբխազական սոցիալական ցանցերը հեռարձակում են անվտանգության ծառայության շտաբի դիմաց լարված առճակատման տեսարաններ:
Չհաստատված տեղեկություններ կան Սոխումի ռազմական տեխնիկայի մուտքի մասին։ Աղբյուրը հայտնում է, որ իրավիճակի նման սրումը կապված է Գուդաուտա քաղաքում վիճահարույց օրենսդրական փաթեթի վերաբերյալ հանրային բանավեճի հետ։
Այդ օրենսդրական փաթեթով օրինական կլինեն ռուսական «ներդրումները», հողի և գույքի սեփականությունը։ Ռուսաստանի կողմից աջակցվող դե-ֆակտո առաջնորդ Ասլան Բժանիայի հակառակորդները կտրականապես դեմ են նման քայլին և հայտարարել են նոյեմբերի 15-ին մեծ հանրահավաք անցկացնելու մասին: Բժանիան, Մոսկվայի զգալի ճնշման տակ, պաշտպանում է Մոսկվայի հանդեպ Սոխումիի «պարտավորությունները» կատարելու անհրաժեշտությունը:
Վերջին տվյալներով՝ տեղի բնակիչները փակել են Գուդաուտայում և Կոդորիի կամուրջները՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։