Աթաթուրքի մահվան օրը հարձակվել են նրա արձանների վրա ու անարգել դրանք
ԱշխարհԹուրքիայի Իզմիր քաղաքում հարձակում է կատարվել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրիների վրա։ Նշվում է, որ հարձակումները տեղի են ունեցել Աթաթուրքի մահվան օրը՝ նոյեմբերի 10-ին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ անհայտ անձը կամ անձինք Աթաթուրքի կիսանդրու վրա կեղտոտ նյութեր են քսել, իսկ մյուս կիսանդրու վրա պարկ են հագցրել՝ նման կերպ անարգելով Աթաթուրքի հիշատակը։ Տեղի ունեցած դեպքերի առնչությամբ քննություն է սկսվել և ձերբակալվել է մեկ հոգի։
Հիշեցեննք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է և առաջին նախագահը։ Պաշտոնավարել է 1923-1938 թվականներին։