Թուրքիան ԲՐԻԿՍ-ի գործընկեր դառնալու առաջարկ է ստացել
ԱշխարհԹուրքիան BRICS-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկ է ստացել, tvnet-ին տված հարցազրույցում ասել է հանրապետության առևտրի նախարար Օմեր Բոլաթը, հաղորդում է Euromedia24.com–ը։
«Թուրքիային առաջարկվել է դառնալ BRICS-ի գործընկեր երկիր, սա անցումային գործընթաց է»,- ասել է նա։
Բոլատը նշել է, որ ասոցիացիային միանալը նշանակալի օգուտներ կբերի հանրապետությանը, քանի որ թույլ կտա համագործակցել բոլոր կարեւորագույն գլոբալ հարթակների հետ։
Ինչպես նոյեմբերի սկզբին նշել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան ողջունում է Թուրքիայի շահագրգռվածությունը BRICS-ի հետ մերձեցման հարցում, սակայն ասոցիացիայի աշխատանքներին Անկարայի մասնակցության պարամետրերի վերաբերյալ որոշումը կկայացվի, ի թիվս այլ բաների, նրա անդամների կոնսենսուսի հիման վրա։