Սի Ծինփինը մեկնել է Պերու՝ մասնակցելու APEC գագաթնաժողովին
ԱշխարհՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է Պերու, որտեղ կմասնակցի APEC-ի ղեկավարների 31-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին, Euromedia24.com–ի փոխանցմամբ, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ըստ հրապարակման՝ չորեքշաբթի առավոտյան Սի Ծինփինը Պեկինից մեկնել է հատուկ ինքնաթիռով։ Նրան ուղեկցում են Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղարության ղեկավար Ցայ Ցին և ՀԿԿ Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, արտգործնախարար Վան Ին։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սի Ծինփինը նոյեմբերի 13-17-ը պետական այցով կգտնվի Պերուում։ Դրանից հետո նա կմեկնի Բրազիլիա, որտեղ կմասնակցի G20-ի 19-րդ գագաթնաժողովին։