Ռուսաստանն աֆրիկյան երկրներին ներել է 20 մլրդ դոլարի պարտքը
ԱշխարհՌուսաստանն արդեն դուրս է գրել աֆրիկյան երկրներին 20 մլրդ դոլարի պարտքերը, և այդ միջոցները նույնպես վերաֆինանսավորման ծրագրով վերաուղղվել են զարգացման ծրագրերին։ Այս մասին Ռուսաստան-Աֆրիկա առաջին նախարարական համաժողովի արդյունքներով ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Մոտ 20 միլիարդ դոլար դուրս է գրվել, մենք այժմ ունենք վերաֆինանսավորման ծրագիր՝ վերակենտրոնացնելու պարտքերը զարգացման ծրագրերի վրա»,- ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով, այս կերպ այդ պարտքերն օգտագործվում են «այս երկրում սոցիալ-տնտեսական նախագծեր իրականացնելու համար»։