Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարաները քննարկել են տարածաշրջանը
Աշխարհ
Նոյեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Նշենք՝ Թուրքիայի ԱԳ նախարարը ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է լուծվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակում: Նա ընդգծել է, որ Թուրքիան հատուկ հարաբերություններ ունի երկու կողմերի հետ։
Աղբյուր` 24news


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)