Բորելը դատապարտել է Ալիևի հայտարարությունները Ֆրանսիայի և Նիդերլանդների մասին
ԱշխարհԵվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն աջակցություն է հայտնել Ֆրանսիային և Նիդերլանդներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հարձակումների ֆոնին։
«Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին չափազանց ցավալի են։ Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել կլիմայի փոփոխության կոնֆերանսի կարևոր նպատակները և COP29-ին Ադրբեջանի նախագահության հեղինակությունը:
Մենք աջակցում ենք Ֆրանսիային և Նիդերլանդներին։ ԵՄ-ն և նրա անդամ երկրները կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենամեծ ներդրողն են՝ աջակցելով գործընկերներին ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության դեմ պայքարում»,- ասել է Բորելը:
Նա նաև դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների վրա։