Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակ
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Հայաստանի վարչապետը հեռավար նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը»,- ասել է Բաղդասարյանը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ իր մոտ հաստատվել է կորոնավիրուս, Քովիդի դրական թեստի պատճառով չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին որոշումը կկայացնի օրվա ընթացքում։
Ավելի ուշ, վարչապետը սոցցանցում գրեց, որ կրկին թեստ է հանձնել, և պատասխանը դրական է եղել։