Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը (տեսանյութ)
ՏեսանյութերՎարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։
Փաշինյանը միացել է տեսակապով, նիստին ներկա է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ իր մոտ հաստատվել է կորոնավիրուս, Քովիդի դրական թեստի պատճառով չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին որոշումը կկայացնի օրվա ընթացքում։
Ավելի ուշ, վարչապետը սոցցանցում գրեց, որ կրկին թեստ է հանձնել, և պատասխանը դրական է եղել։