Թրամփն հայտնել է՝ որոնք են Կանադան ԱՄՆ-ի կազմում ընդգրկելու առավելությունները
ԱՄՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth սոցիալական ցանցում Սուրբ Ծննդյան շնորհավորական ուղերձում նկարագրել է Կանադայի՝ ԱՄՆ-ում ընդգրկվելու առավելությունները և խոստացել ամերիկյան ներկայություն Գրենլանդիայում:
«Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ ներառյալ Չինաստանի հրաշալի զինվորներին, ովքեր սիրով, բայց անօրինական կերպով շահագործում են Պանամայի ջրանցքը։ Նաև Կանադայի նահանգապետ Ջասթին Թրյուդոյին։ Այնտեղ հարկերը չափազանց բարձր են, բայց եթե Կանադան դառնա մեր 51-րդ նահանգը, այնտեղ հարկերը կկրճատվեն։ Նրանց բիզնեսն անմիջապես կկրկնապատկվի, և նրանք ռազմական պաշտպանված կլինեն, ինչպես աշխարհի ոչ մի այլ երկիր»,- գրել է Թրամփը։
Թրամփը նաև շնորհավորել է Գրենլանդիայի ժողովրդին, «որի կարիքն ունի Միացյալ Նահանգները ազգային անվտանգության նպատակներով, և որը ցանկանում է, որ Միացյալ Նահանգները լինի այնտեղ»։
«Եվ մենք կանենք դա»,- եզրափակել է նորընտիր նախագահը։