Հնդկաստանում յոթնօրյա սուգ է հայտարարվել․ Հարավասիական հանրապետության ՆԳՆ
Հնդկաստանի իշխանությունները որոշել են յոթօրյա սուգ հայտարարել երկրի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնել է հարավասիական հանրապետության ներքին գործերի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ի նշան հարգանքի հանգուցյալ բարձրաստիճան պաշտոնյայի, 2024 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ներառյալ Հնդկաստանում յոթնօրյա ազգային սուգ է: Այս ընթացքում ազգային դրոշը իջեցված է լինելու ամբողջ Հնդկաստանում: Պաշտոնական ժամանցային միջոցառումներ չեն անցկացվելու», հայտնել են գերատեսչությունից։
Իշխանությունները որոշել են նաեւ հուղարկավորությունն անցկացնել պետական մակարդակով։ Սպասվում է, տեղի է ունենալու դեկտեմբերի 28-ին։ «Ազգային դրոշը կծածանվի նաև հուղարկավորության օրը արտասահմանում Հնդկաստանի բոլոր դեսպանատներում», հայտնում է գերատեսչությունը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում