Թքողների և համբալների իշխանությունն էթիկա չի ունենում․ Սուրենյանց
ԲլոգոսֆերաՍուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« Թքողների և համբալների իշխանությունն էթիկա չի ունենում
Տարիներ առաջ, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց, երբ հայտնվեց հայտնի սկանդալի կիզակետում:
Նույնը պետք է անի նաև Տիգրան Ավինյանը՝ հոր տգեղ արտահայտությունների համար ներողություն խնդրելուց հետո:
Իհարկե, հեռու եմ միամիտ լավատեսությունից, որովհետև մենք ունենք քաղաքացու վրա թքած ու մինչև այսօր իր պաշտոնը վայելող ԱԺ նախագահի նախադեպ:
Փաշինյանն այսօր հիշել էր էթիկայի մասին՝ չնայած թքողների և համբալների իշխանությունն էթիկա չի ունենում» :