Անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա 1 մեղադրյալ․ ՔԿ
ՀասարակությունԵրևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա 1 մեղադրյալ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք)։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։