Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը մերժեց Փաշինյանի բանավեճի հրավերը. մեկնաբանում է Լևոն Քոչարյանը (տեսանյութ)
Քաղաքական«Ձեր հայրիկն ինչո՞ւ հրաժարվեց բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ»,– նման հարց է լրագրողն ուղղել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանին։
«Դրա մասին արդեն շատ է խոսվել։ Իմիջայլոց, այս մասով հակընդդեմ առաջարկ է արել Վարդան Օսկանյանը, ով, թերևս, լավագույններից է, որ տիրապետում է բանակցային գործընթացի ողջ նրբություններին։ Բայց տեսանք, որ մյուս կողմից չհամաձայնվեցին դրան մասնակցել։ Եթե Փաշինյանը համարում էր, որ ինքը վարչապետ է, նույն մակարդակի վրա չեն, կարող էր Արարատին (Միրզոյան - խմբ․) առաջարկել մասնակցել։ Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ բանավեճի մեջ մտնելով, կարող է թվալ, թե ինչ–որ բան կասկածի տակ է դրվում»,– պատասխանեց նա։