Ես մասնակցել եմ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներին․ Գրիգորյան
ՔաղաքականԵրիտասարդ տարիքում մասնակցել եմ Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ բարձրացնելու դեմ բողոքի ակցիաներին։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նա բացատրեց, որ բողոքի ակցիաներին մասնակցել է որպես ուսանող, քանի որ չի հասկանում, թե ինչու պետք է ավելի շատ վճարի նույն «Գազելներով» տեղափոխվելու համար։
«Չնայած այն հանգամանքին, որ ոմանց համար այսօր ուղեվարձը թանկանալու է, ամոթ չէ նման քայլի դիմելը, քանի որ այսօրվա տրանսպորտային համակարգը չի կարող համեմատվել այն ժամանակվա հետ»,- հավելեց պաշտոնյան։