Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից
ՔաղաքականԱրթուր Մելիքյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: Համապատասխան որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արթուր Մելիքյանի փոխարեն Փաշինյանը նշանակել է Վազգեն Ավետիսյանին։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Հիշեցնենք` Արթուր Մելիքյանը ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ էր նշանակվել 2019 թվականի դեկտեմբերի 20-ին։