Նախորդ տարիներին հաջողվել է անհավանական թվացող մեծության գործակալական ցանցեր բացահայտել․ Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ խոսել է Հայաստանում գործակալական ցանցերի և «5–րդ շարասյուների» մասին։
«Պիտի ընդգծեմ Ազգային անվտանգության ծառայության հաջող դերակատարումն ու գործունեությունը հակահետախուզության ոլորտում: Մենք այդքան քաղաքական մակարդակներում խոսել ենք գործակալական ցանցերի մասին, խոսել ենք 5-րդ շարասյուների մասին, բայց Ազգային անվտանգության ծառայությանը նախորդ տարիներին հաջողվել է շատ, կներեք, նույնիսկ անհավանական թվացող մեծության ցանցեր բացահայտել: Եվ սա, կարծում եմ՝ ծառայության գործունակության և զարգացման ևս շատ կարևոր ապացույց է:
Ուզում եմ ընդգծել հատուկ ստորաբաժանման ստեղծումը և զարգացումը, որի առանցքային և կարևոր նպատակներից մեկը մեր երկրով անցնող միջազգային կոմունիկացիաների և ընդհանրապես ենթակառուցվածքների գործունեության ապահովումն է»,– ասել է նա: